Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևորականները այցելեցին «Մուրացան»

2.03.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր այցելեցին Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևորականները, ովքեր աղոթեցին նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող մանուկների շուտափույթ ապաքինման համար:

Այնուհետև նրանք կատարեցին Միջինքի արարողություն, որի ընթացքում հիվանադանոցում բուժվող տարբեր տարիքի երեխաներ ստացան օրհնություն և համտեսեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդների կողմից պատրաստված բաղարջահացը: Ավանդույթի համաձայն՝ հացի մեջ դրվում է մետաղադրամ, կամ որևէ այլ նշան: Ում բաժին ընկնի մետաղադրամով կտորը, տարին նրա համար հաջող կլինի: Այս տարի յուրաքանչյուր երեխա հաջողություն կունենա. բոլորը ստացան Երուսաղեմում օրհնված խաչեր:

«Մուրացան»-ում բուժվող երեխաներին ուրախացնելու էին եկել Տիկնիկային թատրոնի դերասանները, մուլտհերոսները և ծաղրածուն, իսկ վերջում բոլոր փոքրիկներն ստացան նվերներ:

Հիշեցնենք, որ Միջինքի ծեսը հնուց ի վեր հայոց կենցաղում ընդունված էր Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին Միջինքի բաղարջ, որի մեջ դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Ում բաժնից նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում։

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook