Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն

1.03.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հակառակորդի օդուժի հարձակման դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Այդ կապակցությամբ ռեկտորի պաշտոնակատար, միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի կողմից ս/թ փետրվարի 16-ին տրվել է թիվ 14 Մ հրամանը, հաստատվել է հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման պլանը, որտեղ հատուկ հանձնարարականներ են տրվել համալսարանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ղեկավարներին՝ միջոցառումն իրականացնելու համար:

Առաջնորդվելով ԵՊԲՀ ՔՊ պլանով՝ հայտարարվեց օդային տագնապ: Անմիջապես ԵՊԲՀ ՔՊ ղեկավար կազմը տեղափոխվեց պահեստային կառավարման կետ (ապաստարան): Կազմակերպվեց աշխատակիցների և ուսանողների տարհանում և պատսպարում պաշտպանական կառույցներում և թաքստոցներում (նկուղներում): Օդային տագնապ ազդանշանից հետո իրականացվեցին հետևյալ միջոցառումները.

  • ճշտվեց կապի առկայությունը համայնքի, քաղաքի կառավարման կետերի հետ,
  • բուհի ՔՊ հետախուզական օղակների ուժերով անցկացվեց տարածքի և հարակից տեղանքի հետախուզություն (փլվածքների և հրդեհների օջախների, վիրավորների հայտնաբերում),
  • հետախուզական օղակի հրամանատարի զեկույցից հետո կազմակերպվեց բուժկետի ծավալում,
  • սկսվեցին անհետաձգելի փրկարարական աշխատանքներ,
  • հրշեջ օղակի ուժերով հրդեհի օջախները մարելու համար կատարվեց մարտական բացազատում,
  • զուգահեռաբար ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար:

ՔՊ շտաբի պետ Սամվել Գրիգորյանի ուսումնավարժությունը ավարտելու մասին զեկույցից հետո, ՔՊ ծառայությունների ղեկավար կազմը և մասնակիցները ԵՊԲՀ ապաստարանում քննարկեցին ուսումնավարժության ընաթացքը և արդյունքները:

Ուսումնավարժությանը մասնակցում էին ԵՊԲՀ Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Հարությունյանը, Աշխատակազմի ղեկավար Կարեն Ակոպյանը, Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը, Տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Սամվել Հարությունյանը և Երևան քաղաքի Փրկարարական վարչության Կենտրոն համայնքի բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Կամո Ոսկանյանը, որոնք և ամփոփեցին ուսումնավարժության ընթացքը:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook