Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Դարձի՛ր իմ արևը» բարեգործական համերգ ԵՊԲՀ-ում

1.03.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Դարձի՛ր իմ արևը» բարեգործական համերգը, որի նպատակն էր օգնել օնկոլոգիական պրոբլեմներ ունեցող երեխաներին: Միջոցառման ընթացքում հավաքված ողջ հասույթը ուղղվեց «Նվիրիր կյանք» հիմնադրամի շահառուներին:

Միջոցառմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց բեմադրություն, որի մեջ ընդգրկված էին Երևանի պետական բժշկական համալսարանի ակադեմիական երգչախումբը, ուսանողները և բուժվող երեխաները, այնուհետև ցուցադրվեց մի տեսանյութ, որը ներկայացնում էր մի շարք բժիշկների ձեռք բերած փորձը և անցած ճանապարհն օնկոհեմատոլոգիական բնագավառում։

Ուսանողների ձեռքերով պատրաստված հրեշտակ-լապտերների վաճառքից գոյացած հասույթը, ինչպես նաև դահլիճի մուտքի մոտ տեղադրված արկղիկների միջոցով կատարված հանգանակությունը փոխանցվեցին «Նվիրիր կյանք» հիմնադրամին:

Իր ելույթում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն բժիշկներին, ովքեր, ինչպես ցուցադրված էր ներկայացման մեջ, քուն չունեն, և պետք չէ սպասել, որ մենք կհանգստանանք, կքնենք. կարևորը՝ մեր արած աշխատանքը լինի արդյունավետ»:

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն էին ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:






Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook