Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր»

29.02.2016

Ողջ գիտական հանրությունն անհամբերությամբ սպասում է մի եզակի իրադարձության՝ «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառմանը, որի ընթացքում՝ ապրիլի 11-16-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հինգ նոբելյան դափնեկիրներներ կկարդան ինը դասախոսություն: Սա գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անձանց հետ շփվելու բացառիկ հնարավորություն է:

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման կարգախոսն է «Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր». ոգեշնչվի՛ր մեծագույն գիտնականների ներկայությունից, որոնց հայտնագործությունները կարևոր դերն են խաղացել բնության ընկալման գործում. ստեղծի՛ր նոր գաղափարներ, նոր գյուտեր:

Նոբելյան դափնեկիրները դեռ չեն ժամանել Երևան, սակայն լուրը՝ նրանց այցի մասին, շատ արագ է տարածվել է և արդեն իսկ ոգեշնչել է Ալեքսանդր Պուշկինի անվան համար 8 դպրոցի 6Ա դասարանի սաներին: Դասարանի երեք աշակերտները իրենց նախաձեռնությամբ սեփական փորձարկումների արդյունքներով եկել են բուհի՝ գիտության գծով պրոռեկտոր, «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման կազմակերպիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի կարծիքին տեղեկանալու:

Այս պրպտող պատանիների հաջողությունները դեռ առջևում են, և մենք հավատում ենք, որ օրերից մի օր կտեսնենք նրանց անունները համաշխարհային գիտնականների, ինչու չէ, նաև նոբելյան մրցանանկակիրների շարքում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook