Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Եռօրյա սեմինար բուհի աշխատակիցների համար

25.02.2016

Ս/թ փետրվարի 23-25-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց Եվրամիության կողմից իրականացվող Twinning project»-ի «Learning objectives – teaching methods – assessment and evolution in Medical Studies» թեմայով եռօրյա սեմինարը, որը նախատեսված էր բուհի աշխատակիցների համար: Սեմինարն անցկացվում էր Բոլոնյան բարեփոխումների ընթացքում իրականացվող ծրագրերի ներդրման նպատակով:

Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվում է «Twinning project»-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մակարդակի բարձրացումը Եվրոպական բարձրագույն կրթության տարածք ինտեգրման շրջանակներում» խորագրով ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է՝ նախապայմաններ ստեղծել Հայաստանի բարձրագույն կրթությունը եվրոպական բարձրագույն կրթությանը համապատասխանեցնելու և ուսանողների, շրջանավարտների ու աշխատակիցների համար ապահովելու շարժունություն, որակավորման միջազգային ճանաչում և համագործակցության հեռանկարներ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի 46 երկրների հետ:

Սեմինարը վարում էին Դյուսելդորֆի Հենրիխ Հայնեի անվան համալսարանի և Դյուսելդորֆի համալսարանական հիվանդանոցի (Գերմանիա) մասնագետներ Թոմաս Ռոթհոֆը և Կլաուս-Դիտրիխ Կրյոնխեն:

Սեմինարի երկրորդ փուլը կիրականացվի մարտի սկզբին, որը կանցկացնեն Ֆինլանդիայից ժամանած փորձագետները, ովքեր իրենց փորձը կփոխանցեն աշխատաժողովի մասնակիցներին: Իսկ սեմինարի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:

Նշենք, որ աշխատաժողովն իրականացվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և Twinning project»-ի համատեղ աշխատանքի արդյունքնում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook