Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանն արժանացավ «Հայկյան» մրցանակի «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգում

25.02.2016

Երեկ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ամենամյա՝ թվով արդեն 15-րդ «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հպարտ ենք տեղեկացնելու, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվեց «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգում՝ ԵՊԲՀ 95-ամյակի շրջանակներում անցկացրած «Ուսանողական գիտական օր» գիտաժողովի համար:

Այսօր արդեն ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը շնորհավորեց մրցանակակիրներին. «Այս մրցանակը համարում եմ բոլորիս հաղթանակը և մեր թիմային աշխատանքի արդյունքը: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում նորանոր ձեռքբերումներ»:

Ուսանողներին շնորհավորեց նաև ԵՊԲՀ ՈՒԽ նախագահ Անի Ռափյանը՝ նշելով, որ դեպի գիտություն արվող քայլն այսօր աշխարհում համարվում է ամենակարևոր քայլերից մեկը, և գովելի է, որ մեր ուսանողները ձգտում են այն կատարել:

Նշենք, որ «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook