Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Օտարերկրացի ուսանողները մասնակցեցին Մայրենի լեզվի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

25.02.2016

Ս/թ փետրվարի 21-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարերկրացի ուսանողների մի խումբ (հնդիկ, արաբ, պարսիկ) հայոց լեզվի ամբիոնը վարիչ, դոցենտ Հենրիետա Սուքիասյանի ղեկավարությամբ Օշականում մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված Մայրենի լեզվի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, լեզվաբաններ և գրականագետներ:

ԵՊԲՀ արտասահմանցի ուսանողները հայերենով խանդավառ ողջյունի խոսք հղեցին ներկաներին: Այնուհետև հնդիկ ուսանողուհի Պրիյայի կատարմամբ հնչեցին «Կիլիկիա»և հնդիկ ուսանող Նիշանտի «Թռչեի մտքով տուն» երգերը: Օտարերկրյա ուսանողները սրտառուչ խոսքեր ասացին Հայաստանի, հայ ժողովրդի, մշակույթի, պատմության և հարազատ բժշկական համալսարանի մասին: Մեր ուսանողների ելույթները հիացմունք և ոգևորություն առաջացրեցին հանդիսատեսի շրջանում:

Տոնական ցերեկույթին ելույթ ունեցան նաև Ոսկեվազի միջնակարգ դպրոցի սաները և ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» համույթը: Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին:

Հիշեցնենք, որ 1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենիի միջազգային օր, որը 2000 թվականից իր արժանի տեղն ունի ՀՀ պետական տոնացույցում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook