Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բարեգործական ցուցահանդես-վաճառք ԵՊԲՀ ճեմասրահում

19.02.2016

Վերջին օրերին Երևանի պետական բժշկական համալսարան մտնող մարդիկ չէին կարողանում անտարբեր անցնել բուհի վարչական մասնաշենքի ճեմասրահով. պատճառը ճեմասրահի պատերին փակցված նկարներն էին:

Թվում է, թե արտասովոր ոչինչ չկա բուհի ճեմասրահում նկարներ ցուցադրելու մեջ: Սակայն այդ նկարները սովորական չեն. դրանք յուրահատուկ են, քանի որ նկարված են ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող հիվանդ երեխաների կողմից: Երեխաներ, ովքեր պայքարում են իրենց կյանքի յուրաքանչյուր օրվա համար, ովքեր սիրով են լցված կյանքի, մարդկանց, աշխարհի նկատմամբ, ովքեր մեծ հույս ու հավատ ունեն իրենց վաղվա օրվա հանդեպ: Եվ դա արտացոլված է նրանց նկարներում, ուր իշխում են միայն վառ գույներն ու արևը:

Նշենք, որ ցուցահանդեսը բարեգործական է, և նկարների վաճառքից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի «Մուրացան» համալսարական հիվանադանոցի խաղաթերապիայի կաբինետին՝ երեխաների համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար: Տեղեկացնենք, որ ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի խաղաթերապիայի բաժանմունքը և «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը:




Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook