Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայ-իտալական համագործակցությունը՝ բժշկական բարձրագույն կրթության զարգացման խթան

19.02.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հյուրընկալեցին Իտալիայի «Սուրբ սիրտ» համալսարանի բժշկության ֆակուլտետի դեկան Ռոկկո Բելանտոնեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակը համագործակցության հուշագրի ստորագրումն էր:

ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, ողջունելով հյուրերին, ասաց, որ ուրախ է ընդունելու նրանց բժշկակական համալսարանում: Նա հիշեցրեց, որ 2015թ.-ի տարեվերջին կայացած հանդիպման ժամանակ կողմերը բանավոր համաձայնության էին եկել՝ համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ: Պրոռեկտորը տեղեկացրեց, որ համագործակցությունը կվերաբերվի բժշկական կրթության բարելավմանը, առողջապահական ծրագրերի զարգացմանը, հանրային առողջության ոլորտին: «Համագործակցությունը ընդգրկելու է նաև դասախոսների, ուսանողների և երիտասարդ բժիշկների փոխանակում, ինչպես նաև կառավարման մեթոդների կատարելագործման ոլորտը», - նշեց Երվանդ Սահակյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իտալիայի պատվիրակության ղեկավար Ռոկկո Բելանտոնեն ներկայացրեց «Սուրբ սիրտ» համալսարանը, ծանոթացրեց բուհի գործունեությանը: «Շատ ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ երկու կողմերս էլ նույն նպատակն ենք հետապնդում՝ խթանել կրթությունը: Կարծում եմ՝ թե ուսանողների, թե երիտասարդ բժիշկների ու դասախոսների փոխանակությունը այս համագործակցության շրջանակներում փոխշահավետ կլինի և հարմարավետ, քանի որ մեր երկու ազգերի ներկայացուցիչները շատ բաներով նման են իրար»:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր և փոխանակեցին հուշանվերներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook