Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ ուսանողները կրկին լավագույնների թվում են

Нет перевода
10.02.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներ Հովհաննիսյան Լուսինեն (ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 4-րդ կուրս) և Գալստյան Արեգը (դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրա, 2-րդ կուրս) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացած «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության ընթացքում ստացան իրենց մրցանակները:

Մրցույթի հաղթողներին հանդիսավորությամբ պարգևատրեց և շնորհավորեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Շատ ուրախ եմ, որ 100 հազար ուսանողների մեջ կարողացանք ընտրել այն 39-ին, ովքեր ճանաչվել են լավագույն ուսանող: Հաղթողներն ավելի համառ, հետևողական, նաև խիզախ և համարձակ են եղել, երբ դիմել են այս մրցույթին: Կարծում եմ, որ նրանց օրինակը պետք է ոգևորող լինի հայ երիտասարդության համար», - իր խոսքում նշեց նախարարը:

Այս տարի ըստ ոլորտների հաղթող ճանաչված ուսանողները համապատասխանաբար պարգևատրվել են հավաստագրերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով. 1-ին տեղ՝ 440 հազար դրամ, 2-րդ տեղ` 228.5 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 200 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթն իրականացվում է 2013թ.-ից՝ ըստ հետևյալ ոլորտների՝ բնագիտական, բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, մշակույթ-սպորտ և հայագիտություն: Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

Pictures

 

Science Week 2017

Объявления


Find us on Facebook