Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Շնորհավո՛ր Ստոմատոլոգների միջազգային օրը

Այսօր Ստոմատոլոգների միջազգային օրն է:

Ստոմատոլոգիան բժշկագիտության կարևոր և արագ զարգացող ճյուղերից մեկն է:

Իհարկե, ինչպես ցանկացած ոլորտում, Հայաստանում ատամնաբուժության բնագավառում ևս կան որոշ խնդիրներ՝ հիմնականում մատուցվող ծառայությունների որակի և ատամնաբուժարանների տեխնիկական հագեցվածության առումով:

Սակայն ակնհայտ է, որ ոլորտի պատասխանատուները փորձում են դրանք լուծել հնարավորինս արդյունավետորեն և արագ, ինչի հիմքում, բնականաբար, դրված է ուսումնական նոր ծրագրերով հագեցած կրթությունը, որում մեծ է գիտական և հետազոտական ծրագրերի դերը:

Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ մեր երկրում ստոմատոլոգիան հիմնականում քայլում է միջազգային պահանջներին համահունչ:

Սրտանց շնորհավորում եմ բժշկագիտության այս ճյուղի բոլոր ներկայացուցիչներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:

Երևանի Մխիթար Հերացու անվան
պետական բժշկական համալսարանի
ռեկտոր Միքայել Նարիմանյան

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook