Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ն հյուրընկալեց եվրոպական փորձագետ, Լյուվենի համալսարանի պրոֆ. Անդրե Գովաերտին

18.12.2015

14.12.-17.12.2015 ժամանակահատվածում ALIGN ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ-ն հյուրընկալեց եվրոպական փորձագետ, Լյուվենի համալսարանի պրոֆ. Անդրե Գովաերտին:

Պրոֆեսորը համալսարանում հանդիպեց ռեկտոր Մ. Զ. Նարիմանյանին, պրոռեկտորներին և դեկաններին՝ ներկայացնելով իր այցի նպատակը, հանդես եկավ բարձրագույն կրթության վերաբերյալ դասախոսությունների շարքով („Բժշկական կրթությունը Բելգիայում», „Բենչմարկինգ», „Արդյունավետության հանգուցային ցուցիչներ», „Կրթական վերջնարդյունքներ», „Որակի ապահովումը բարձրագույն կրթական հաստատություններում», „Առաքելություն, տեսլական և որկավորումների շրջանակներ»), իսկ աշխատանքային թիմի հետ երեք օր շարունակ իրականացրեց կրթական մասնագիտական վերապատրաստումներ:

Հանդիպման ժամանակ աշխատանքային թիմի անդամները ներկայացրեցին երկու տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքները (հայերենով թարգմանված ուսումնառության վերջնարդյունքների վրա հիմնված ծրագրի և դասընթացի ձևանմուշ և նրան կից ուղեցույց, ձևանմուշի հիման վրա ԵՊԲՀ 2 ՄԿԾ և նրանց դասընթացների նկարագրերի ստեղծում, դասընթացների հստակեցում և ստանդարտացում և այլն): Հանդիպման ընթացքում մշակվեց որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) հետ կրթական ծրագրերի համապատասխանության ապահովման որոշ մեխանիզմներ: Հանդիպման վերջին օրը տեղի ունեցավ տեղեկատվական օր միջոցառումն, որին ներկա էին Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան, ALIGN ծրագրի կառավարման թիմը, ծրագրի մասնակից բուհերի, ինչպես նաև այլ բուհերի ներկայացուցիչներ: Ծրագրի համակարգող ԵՊԼՀՀ-ի ներկայացուցիչը ներկայացրեց ծրագրի նպատակները, խնդիրները և ձեռքբերումները:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook