Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ ուսանողն արժանացավ Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակի

01.02.2016

Ս/թ հունվարի 27-ին՝ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի նախօրեին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Ռոբերտ Ազարումյանը արժանացել է Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակի:

Նշենք, որ Բանակի օրվա կապակցությամբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին շնորհեց Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակներ։

Սրտանց շնորհավորում ենք մեր ուսանողին՝ ստացած կրթաթոշակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook