Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պարգևատրվեց Բանակի օրվա կապակցությամբ

01.02.2016

Ս/թ հունվարի 27-ին Բանակի օրվա առթիվ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 45303 զորամասի համազորային պատրաստության ցիկլի ավագ դասախոս, մայոր Գառնիկ Պայքարի Գասպարյանը երկարամյա և բարեխիղճ ծառայության համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Նշենք, որ Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ ՀՀ Նախագահի նստավայրում հանդիսավորությամբ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների:

Սրտանց շնորհավորում ենք մեր աշխատակցին ստացած պարգևի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook