Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հեռուստակամուրջ ԵՊԲՀ-ի և ԱՄՆ Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի միջև ուսումնական և կլինիկական ծրագրերի համագործակցության շուրջ

29.01.2016

Ս/թ հունվարի 27-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ԱՄՆ Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի միջև կայացավ հեռուստակամուրջ:

ԵՊԲՀ-ի կողմից հեռուսատակամուրջին մասնակցեցին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, Ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավար Լարիսա Ավետիսյանը, Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան Սաթենիկ Բաղդասարյանը, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Հմայակ Սիսակյանը, Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը, Նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը, Ռադիոլագիայի կենտրոնի բժիշկներ, իսկ ամերիկյան կողմից՝ Թոմաս Ջեֆերսոնի ուսումնական և հետազոտական ինստիտուտի ղեկավար, ռադիոլոգ Լևոն Նազարյանը և նույն ինստիտուտի կրթական գծով պրոռեկտոր Աբիգայլ Քեյը:

Սկայպ-քննարկման արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն համագործակցելու հետևյալ կետերով՝ ԵՊԲՀ և Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի դասախոսները և ամբիոնների աշխատակիցները հնարավորություն կունենան համագործակցել մասնագիտական նեղ հետաքրքրությունների շրջանակներում՝ փոխադարձ այցերի ձևով, մեր բուհի՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած կլինիկական օրդինատորները կկարողանան այցելել Թոմաս Ջեֆերսոնի ուսումնական և հետազոտական ինստիտուտ, ինչպես նաև կիրականացվեն դասախոսություններ հեռուստակամուրջի միջոցով:

Քննարկումներն անցան ջերմ և անմիջական մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook