Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մենք կրկին լավագույնների մեջ ենք

27.01.2016

Այսօր կայացավ ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի 2015թ.-ի արդյունքների ամփոփումը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Այս տարի ևս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը լավագույն եռյակում է:

Նշենք, որ երեք կրթական աստիճաններում և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերի շարքում ԵՊԲՀ-ն գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ միասնական վարկանիշով մենք 3-րդն ենք:

Տեղեկացնենք նաև, որ լավագույն եռյակում են հայտնվել նաև Երևանի պետական համալսարանը և Հայ-ռուսական սլավոնական համալսարանը:

Սրտանց շնորհավորում ենք համալսարանականներին և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook