Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ամանորը «Մուրացան»-ում

28.12.2015

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում տոն էր. պոլիկլինիկայում հաշվառված, հիվանդանոցում բուժվող և ծանր հիվանդություններից ապաքինված երեխաների համար բուհի Ուսանողական խորհրդարանի, «Հերացի» արհեստակցական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից անցկացվեց Ամանորի տոնական միջոցառում:

Տոնական միջոցառմանը հրավիրված էին ծաղրածու և Ձմեռ պապ, որոնք շնորհավորեցին մանուկներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով: Երեխաները երգեցին, պարեցին, ասմունքեցին, գուշակեցին Ձմեռ պապիկի առաջարկած հանելուկները, զվարճացան, որից հետո Ձմեռ պապը նվերներ բաժանեց մանուկներին և մաղթեց առողջություն ու անսպառ ժպիտներ:

Այնուհետև Ձմեռ պապը և ծաղրածուն ուսանողների հետ շրջեցին հիվանդանոցի բաժանմունքներում, շնորհավորեցին բուժվող երեխաներին ու նվերներ բաժանեցին:

Միջոցառումն անցավ ջերմ և հուզիչ մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook