Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ստեղծվեց Կլինիկական խորհուրդ

18.12.2015

Ս/թ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ԵՊԲՀ կլինիկական խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին ԵՊԲՀ ռեկտոր Մ.Զ.Նարիմանյանը, Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Մ.Մինասյանը, կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության, հաշվապահության, իրավաբանական բաժնի, ինչպես նաև «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների կլինիկական ստորաբաժանումների ղեկավարները:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆ. Մ.Զ.Նարիմանյանը: Ողջունելով կլինիկական խորհրդի ստեղծման գաղափարը` նշեց կառույցի դերի կարևորությունը համալսարանական կլինիկաների արդյունավետ աշխատանքի գործում և բեղմնավոր աշխատանք մաղթեց խորհրդին՝ իր հետագա գործունեության ընթացքում:

Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆ. Ա.Մ.Մինասյանը ներկայացրեց կառույցի ստեղծման նպատակը, նրա գործառույթները և ներկայացրեց խորհրդի կազմը:

Նիստի ավարտին, լսելով և քննարկելով օրակարգում արծարծված հարցերը, կլինիկական խորհրդը կայացրեց համապատասխան որոշումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook