Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ներբուհական վերապատրաստման դասընթաց ԵՄ Տեմպուսի VERITAS ծրագրի շրջանակներում

12.10.2015

ԵՄ Տեմպուսի VERITAS ծրագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 9-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ներբուհական վերապատրաստման դասընթաց:

VERITAS ծրագրի՝ ԵՊԲՀ ենթախմբի համակարգող Գիտության վարչության պետ, դոցենտ Սեյրան Քոչարյանը, ով ծրագրի մեկնարկից ի վեր մասնակցել է մի շարք սեմինարների, աշխատաժողովների ու թեմատիկ վերապատրաստումների, իր գիտելիքն ու փորձը փոխանցեց ԵՊԲՀ ամբիոնների վարիչներին, ասպիրանտներին և հետազոտողներին:

Նա ի մասնավորի խոսեց ծրագրի նպատակների և դրանց իրականացման ընթացքի, Բոլոնյան կրթական համակարգի պայմաններում կրթության երրորդ աստիճանի կազմակերպման գործընթացի, ինչպես նաև աստիճանաշնորհման և որակի ապահովման չափանիշների մասին:

Բանախոսը ներկայացրեց Զալցբուրգյան սկզբունքները, որոնց հիման վրա մշակվել է ԲՈւՀ-ի ասպիրանտական կրթության ճանապարհային քարտեզը:

Ներկայացման ընթացքում և վերջում հնչեցին հետաքրքիր կարծիքներ, առաջարկներ և հարցեր:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook