Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գիտխորհրդում ներկայացվեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տարեկան հաշվետու զեկույցը

3.12.2015

Ս/թ դեկտեմբերի 2-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էր նաև բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանի տարեկան հաշվետու զեկույցը:

Զեկույցը կրում էր «Բարձրագույն բժշկական կրթություն. անցում երկաստիճան համակարգից դեպի անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի: Ծագող խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները» անվանումը, որում անդրադարձ էր կատարված այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ բուհի՝ վերջին տարիների ընդհանուր առաջադիմությունը, հեռացված ուսանողների թիվը, բակալավրիատի, մագիստրատուրայի ամփոփիչ միջառարկայական թեստային քննության տվյալները և այլ կարևոր հարցեր:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook