Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Առանց դեղատոմսի տրվող (OTC) դեղեր. տեսությունից պարակտիկա» գիտագործնական համաժողով ԵՊԲՀ-ում

26.11.2015

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Առանց դեղատոմսի տրվող (OTC) դեղեր. տեսությունից պարակտիկա» խորագրով գիտագործնական համաժողովը:

Բացման խոսքով հանդես եկավ «Դեղագիտություն և դեղաբանություն. կրթություն և գիտություն» ասոցիացիայի նախագահ Մարգարիտա Բեգլարյանը, ով ողջունեց համաժողովի մասնակիցներին և մաղթեց բեղմնավոր աշխատանք:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց առողջապահության առաջնային օղակի դերը առանց դեղատոմսի տրվող դեղերի վերահսկման քաղաքականության մեջ: «Այս գործընթացը դժվար վերահսկելի է, քանի որ հիվանդանոցից դուրս գտնվող, բայց բուժում ստացող մարդիկ իրենք են որոշում՝ ինչ դեղորայք ընդունել այս կամ այն ախտանիշի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է մշակել քաղաքականության իրականացման ճիշտ ռազմավարություն: Եվ այդ բոլոր խնդիրների քննարկման արդյունքները իրենց արտացոլումը կգտնեն մեր ուսումնական ծրագրերում: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք»,- ասաց ռեկտորը:

Համաժողովի մասնակիցներին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ողջույնի խոսքը և բարեմաղթանքը փոխանցեց նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը. «Անչափ կարևորում եմ նման միջոցառումների անցկացումը առողջապահական համակարգում, քանի որ աշխարհում տարեցտարի ավելանում է առանց դեղատոմսերի բաց թողնվող դեղերի ծավալը: Եվ այդ ծավալների մեծացման հետ ավելի կարևորվում դեղագետի դերը դեղորայքային քաղաքականության մեջ»:

Ողջույնի խոսքերին հաջորդեցին մասնակիցների զեկուցումները:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook