Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ն ցավակցեց…

16.11.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակիցները և ուսանողներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ս/թ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչությունների զոհերի հիշատակին՝ բուհի անունից ծաղկեպսակ տեղադրելով Ֆրանսիայի դեսպանատան մոտ:

Հիշեցնենք, որ ս/թ նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչները Փարիզում իրականացրել են վեց-յոթ՝ գրեթե միաժամանակյա ահաբեկչական գործողություն, որոնց արդյունքում զոհվել է ավելի քան 130 մարդ: Ֆրանսիայում հայտարարվել է եռօրյա սուգ:

Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: Պատանդներ վերցրած ահաբեկիչները, ըստ ականատեսների, հայտարարել են, թե վրեժ են լուծում Սիրիայի համար: Ֆրանսիայի նախագահը երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել: Փակվել են երկրի սահմանները, գործում է միայն օդային ճանապարհը:

Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իրենք անողոք են լինելու ահաբեկիչների նկատմամբ, և արդեն այսօր, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը հուժկու հարված են հասցրել սիրիական Ռաքքա քաղաքում «Իսլամական պետության» դիրքերին:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook