Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ակտուալ հակաբիոտիկաթերապիա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով գիտագործնական կոնֆերանս ԵՊԲՀ-ում

13.11.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Ակտուալ հակաբիոտիկաթերապիա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված բուհի 95-ամյակին:

ԵՊԲՀ ընտանեկան և վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Բագրատ Լալայանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել հակաբիոտիկաթերապիայի միջոցով բուժման ընթացքում կատարված ճիշտ և սխալ քայլերը, իրականացնել փորձի փոխանակում արտասահմանյան գործընկերների հետ:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով գիտաժողովի մասնակիցներին՝ բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը ասաց. «Այսօր մենք ունենք ևս մեկ նպատակ՝ ստեղծել նոր ուղղություն՝ ռեսպիրատոր բժշկություն: Սա բժշկության այն ուղղությունն է, որը կմիավորի բոլոր այն մասնագետներին, ովքեր առնչվում են շնչուղիների և թոքային հիվանդությունների հետ: Հատկապես ուզում եմ ընդգծել այն գործողությունները, որոնք պետք չէ իրականացնել, երբ գործ ունես ռեսպիրատոր տրակտի խնդիրներ ունեցող պացիենտի հետ: Այս առումով կարևորում եմ մեր գործունեության իրավական կողմը՝ բժշկական սխալ, բժշկական անփութություն, բուժօգնության ցուցաբերման դեֆեկտ. ե՞րբ և ինչպե՞ս է անհրաժեշտ կիրառել հակաբիոտիկաթերապիա»:

ՌԴ Սմոլենսկի պետական բժշկական համալսարանի հակամիկրոբային քիմիաթերապիայի ԳՀԻ տնօրեն Ռոման Կոզլովը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ռեկտորին և բժշկական համալսարանին ջերմ ընդունելության համար և կարևորեց նման միջոցառումների անցկացումը. «Այն խնդիրները, որոնք առկա են ձեզ մոտ հակաբիոտիկաթերապիայի անցկացման դեպքում, հանդիպում են նաև մեզ մոտ, ուստի հուսով եմ, որ այս գիտաժողովը հնարավորություն կտա պատասխանելու երկուստեք հուզող մի շարք հարցերի: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար և մաղթում բոլորիս արդյունավետ աշխատանք»:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook