Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ աշխատակիցները ստացան անհատական առողջության ապահովագրման քարտեր

6.11.2015

2014 թվականին «Հերացի» ավագ դպրոցի ամբողջ անձանակազմի համար ԵՊԲՀ-ի կողմից տրամադրվեց բժշկական ապահովագրության փաթեթ, որի արդյունքում թվով 65 ուսուցիչ ապահովագրվեց: Այս քայլն իր սոցիալական ուղղվածությամբ առանձնահատուկ էր այն պատճառով, որ «Հերացի» ավագ դպրոցի ուսուցիչները զրկվել էին սոց. փաթեթի ծառայությունից օգտվելու հնարավորությունից:

Ընդլայնելով նախորդ տարիներին իրականացված աշխատանքները` ս/թ նոյեմբերի 6-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «Ռոսգոստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից առաջարկվող փաթեթի ներկայացումը, որի ընթացքում տրամադրվեցին անհատական բժշկական ապահովագրական քարտեր «Հերացի» ավագ դպրոցի ուսուցիչներին, «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների, ինչպես նաև ԵՊԲՀ-ի վարչական անձնակազմին: Արդյունքում արդեն 129 աշխատակից հնարավորություն ունի առաջիկա մեկ տարվա ընթացքում օգտվել ապահովագրական ընկերության ծառայություններից:

Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ`հետագայում ընդլայնելով ապահովագրված աշխատակիցների շրջանակը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook