Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ն հաղթողներ ուներ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ Ունիվերսիադայում

6.11.2015

Ս/թ նոյեմբերի 6-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում կայացավ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպված՝ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ Ունիվերսիադայի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարության բարձրաստիճան աշխատակիցներ, հայաստանյան և արցախյան բուհերի ռեկտորներ, ուսանողներ, հյուրեր:

Ունիվերսիադայի մասնակիցներին ողջունեցին և շնորհավորեցին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ովքեր կարևորեցին նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ ծրագիրը նպաստում է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի, մշակութային արժեքների տարածմանը, ազգային ոգով սերունդ կրթելուն և ուղղված է երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանն ու միջբուհական կապերի ամրապնդմանը:

Այնուհետև հայտարարվեցին անվանակարգերը և հաղթողները: Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները մրցանակների արժանացան հետևյալ անվանակարգերում. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ՝ առաջին մրցանակ, ֆուտբոլ՝ առաջին մրցանակ, հրաձգություն (տղաներ)՝ երկրորդ մրցանակ, ՈւՀԱ՝ երրորդ մրցանակ:

Նշենք, որ Ունիվերսիադայի նպատակն էր համախմբել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների բուհական հանրությանը մեկ ծրագրի շրջանակներում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին ինքնադրսևորվելու և իրենց ստեղծագործական ու մարզական կարողությունները ներկայացնելու:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook