Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ ուսանողները կունենան «Բժշկական հոգեբանություն» նոր ուսումնական ձեռնարկ

6.11.2015

Ս/թ նոյեմբերի 5-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակի շրջանակներում կայացավ ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչի՝ Խաչատուր Գասպարյանի և նույն ամբիոնի աշխատակիցների համահեղինակությամբ գրված «Բժշկական հոգեբանություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը: Այս ձեռնարկը համապատասխանում է ԵՊԲՀ ուսումնական ծրագրերին և նախատեսված է բժշկական համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար:

Խաչատուր Գասպարյանի խոսքով` այս գիրքը երկար տարիների աշխատանքի արգասիք է. այն իր մեջ ներառում է մոտ քսան տարվա ուսումնասիրությունների արդյունքը: Հիմնվելով տարբեր հոգեբանական տեսությունների վրա՝ հեղինակները ներկայացրել են բժշկական/կլինիկական հոգեբանության ընդհանուր և որոշ մասնավոր բաժիններ: Ձեռնարկի նպատակն է ապագա բժիշկներին ծանոթացնել բժշկական հոգեբանության հիմունքներին, սովորեցնել ճանաչել պացիենտի հոգեկան առանձնահատկությունները:

Գրքի շնորհանդեսին ներկա էր բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը: Միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook