Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նոր հնարավորություններ գիտական աշխատանք իրականացնողների համար

21.10.2015

Ս/թ հոկտեմբերի 21-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ սեմինար՝ գիտական հոդվածների հրապարակման բազաների վերաբերյալ: Սեմինարն անցկացրեց «Էկո-վեկտոր» ՍՊԸ-ի ուսումնական ծրագրերի տնօրեն Ալեքսեյ Լուտայը, ով բուհի գիտական մասի հրավերով ժամանել էր Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից:

Սեմինարի ընթացքում Ալեքսեյ Լուտայը ներկայացրեց հետևյալ 3 կայք-բազաները, որոնք հնարավորություն են տալիս գիտական աշխատանքներ իրականացնողներին ճիշտ ուղղորդվելու իրենց հոդվածներում մեջբերումներ և հղումներ անելիս, ինչպես նաև հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող աշխատանքը համացանցում.

  • Scopus, որը նախատեսված է գիտական աշխատանքների որոնման և գիտական վերլուծության համար,
  • Mendeley, որը գիտական հոդվածների հետ աշխատելու անվճար գործիք է,
  • ClinicalKey, որը միջազգային առցանց գրադարան է՝ նախատեսված բժշկական բուհերի և պրակտիկ մասնագետների համար:

Նշենք, որ բժշկական համալսարանին ClinicalKey միջազգային առցանց շտեմարանից անվճար օգտվելու հնարավորություն է ընձեռվել:

Բազայից անվճար կարելի է օգտվել մինչև 2015թ.-ի նոյեմբերի 15-ը՝ բուհի տարածքում գտնվող համակարգիչներից: Դրա համար անհրաժեշտ է հետևել http://www.clinicalkey.com հղմանը:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook