Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

«Ապագա բժիշկ»

apaga_bzhishk

«Ապագա բժիշկը»` Երևանի պետական բժշկական համալսարանի պաշտոնաթերթը, լույս է տեսնում 1958 թվականից։

Թերթի գլխավոր նպատակը համալսարանական իրադարձություններն ընթերցողին հասցնելը, լավագույնների օրինակով ուսանողությանը դաստիարակելն ու, ի վերջո, համալսարանի տարեգրության ստեղծումն է։

Քանի որ համալսարանում ուսանում են մեծաթիվ օտարերկրացի ուսանողներ, թերթում զետեղվում են նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով նյութեր, ինչի շնորհիվ «Ապագա բժիշկը» տարածվում է նաև հանրապետության սահմաններից դուրս։

Ի տարբերություն շատ թերթերի, որոնք նորաստեղծ հանրապետության դժվարին տարիներին երկարատև ընդմիջումներ ունեցան կամ փակվեցին, «Ապագա բժիշկը» անընդմեջ հրատարակվեց: Ավելին՝ երբ Խորհրդային Հայաստանի կուսակցական պաշտոնական մամուլը չէր հանդգնում գրել 1988-ից մեր երկրում առկա վիճակի, Արցախյան հարցի մասին, և դեռևս խոսք անգամ չկար այսօրվա ազատ մամուլի մասին, օգտվելով բազմատիրաժ թերթերի նկատմամբ գլավլիտային հսկողության փոքր-ինչ թուլացումից` «Ապագա բժշկի» ռուսալեզու թողարկումները հասնում էին Խորհրդային Միության բոլոր բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Պարտիզանական այս յուրօրինակ պատերազմը «Ապագա բժիշկը» համարում է իր գործունեության արժանահիշատակ պահերից:

Թերթի հավաքածուները՝ սկսած առաջին համարից, պահպանվում են Ազգային գրադարանի, ՀՀ Գրապալատի պահոցներում, խմբագրությունում:

Խմբագրությունը պատրաստակամորեն տպագրում է դասախոսների, աշխատակիցների, ուսանողների ինչպես նյութերն ու հոդվածները, այնպես էլ` գրական ստեղծագործությունները։

Թերթում տպագրվել ցանկացողները կարող են դիմել խմբագրություն՝ ներկայացնելով նյութերի էլեկտրոնային տարբերակները։

«Ապագա բժիշկը» լույս է տեսնում մեկամսյա հաճախականությամբ:


Խմբագրակազմ`

Սեդա Խաչատուրի Թորոսյան՝ գլխավոր խմբագիր,
Աննա Դեմուրչյան՝ անգլերեն նյութերի պատասխանատու,
Վարդուհի Մելիքսեթյան՝ համակարգչային ձևավորող,
Աիդա Հակոբյան` Հայերեն նյութերի պատասխանատու։


Հանդեսի էլեկտրոնային տարբերակը՝ PDF ֆորմատով




Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ լաբորատոր II մասնաշենք, 4-րդ հարկ
Հեռ.՝ (060) 62 12 46, (060) 62 12 47
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
 

Find us on Facebook