Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ն մարզական չեմպիոններ ունի

23.10.2015

Ս/թ օգոստոսի 9-ից հոկտեմբերի 17-ը Երևանում ընթացել է «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» խորագրով մարզական փառատոնը, որը կազմակերպել է Coca-Cola ընկերությունը:

Փառատոնում ներառված էին սթրիթբոլի, վոլեյբոլի, հեծանվասպորտի և այլ մարզաձևերի առաջնություններ, որոնք անցկացվում էին բուհական շուրջ 30 թիմերի միջև: Փառատոնին մասնակցում էին նաև բժշկական համալսարանի տղաների «YSMU» և աղջիկների «Medikus» թիմերը, որոնք մրցում էին սթրիթբոլ մարզաձևում:

Ցուցաբերած լավ խաղի արդյունքում եզրափակիչ դուրս եկան մեր բուհը ներկայացնող երկու թիմերն էլ, որտեղ մեր տղաների թիմը մրցում էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի տղաների «Fantastic four» թիմի, իսկ մեր աղջիկները՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Жох» թիմի հետ: Համառ և անզիջում պայքարի արդյունքում չեմպիոնի կոչմանն արժանացան մեր երկու թիմերն էլ:

Սրտանց շնորհավորում ենք մեր չեմպիոններին և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook