Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Թուրքմենստանի պատվիրակության այցը ԵՊԲՀ

19.10.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Թուրքմենստանի կրթության նախարարության պատվիրակությունը: Պատվիրակության անդամները հանդիպեցին բուհի ղեկավարության հետ: ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց բժշկական համալսարանի պատմությունը, գործունեությունը, ֆակուլտետները և ուսումնական ծրագրերը: Նա նաև նշեց, որ ԵՊԲՀ-ում ուսանում են մեծ թվով արտասահմանցի ուսանողներ, և իրականացվում է եռալեզու կրթություն:

Թուրքմենստանի ազգային ինստիտուտի տնօրեն Բայրամ Բյաշիմովը նշեց, որ այցի նպատակն է քննարկել համագործակցության նոր հեռանկարներ, մասնավորապես՝ ուսանողների փոխանակման ծրագրերը և հրավիրված դասախոսությունները:

Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook