Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանն իրականացրեց «Սպորտ բոլորի համար» ծրագիրը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար

16.10.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվել էր սպորտային առաջնություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Առաջնությունը կազմակերպել էին ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ «Փյունիկ» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Առաջնությանը ընդհանուր առմամբ մասնակցում էր 40 մարզիկ: Շախմատ, բազկամարտ, բասկետբոլ, վոլեյբոլ մարզաձևերում «Փյունիկ» հասարակական կազմակերպության ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անդամները, նրանցից ձևավորված թիմերը մրցում են միմյանց և հաշմանդամություն չունեցող երիտասարդների հետ:

Նախաձեռնության նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում սպորտի զարգացմանը: Նմանատիպ միջոցառումների միջոցով փորձ է արվում բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ակտիվությունը, քանի որ սակավ ֆիզիկական ակտիվությունը նրանց մոտ պատճառ է դառնում այլ պաթոլոգիաների զարգացման։

Սպորտը ոչ միայն հաշմանդամներին հասարակությանը ինտեգրելու լավագույն միջոցն է, այլև ցույց տալու նրանց և բոլորին, որ հաշմանդամությունը խոչընդոտ չի կարող լինել, եթե կա ամուր կամք, հավատ սեփական ուժերի նկատմամբ և հաղթելու մեծ ցանկություն:

Նշենք, որ առաջնության մասնակիցները կմրցեն նաև ինտելեկտուալ խաղերում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook