Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Մուրացան»-ը համալրվել է նոր ժամանակակից էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի սարքով

16.10.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էր ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը, բաժանմունքների ղեկավարներ, բուժանձնակազմը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ընթացիկ աշխատանքային հարցեր, որից հետո «Մուրացան» հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի մանկական նյարդաբան Լիլիթ Գալստյանը շնորհանդեսի տեսքով ներկայացրեց նոր ձեռք բերված ժամանակակից EBNeuro Basis BE էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի սարքը:

EBNeuro Basis BE էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի սարքը հնարավորություն է տալիս վերահսկել ընդհանուր նյարդաբանական ստատուսը, ապահովում է բազմաֆունկցիոնալ վերլուծություն, հայտնաբերում է ցնցումները, դրանց տևողությունը, հաճախականությունը, ծառայում է որպես լրացուցիչ գործիք գլխուղեղի հիպոքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիայի և ներփորոքային արյունազեղումների ախտորոշման համար, ապահովում է գլխուղեղի ոչ նորմալ ակտիվության վաղ հայտնաբերումը, թույլ է տալիս վերահսկել կիրառված դեղի ազդեցությունը, կատարված բուժման արդյունավետությունը, ինչպես նաև կանխատեսել հիվանդության ելքը և կատարել գլխուղեղի բոլոր բաժինների քարտեզագրում:

Իտալական EB Neuro S.p.A. ընկերության բազմաֆունկցիոնալ այս սարքն ունի բարձր տեխնիկական բնութագրեր և բավարարում է եվրոպական զարգացած երկրների բժշկական կենտրոններին ներկայացվող ինչպես գործնական, այնպես էլ հետազոտական պահանջներին: Այն կարող է կիրառվել ցանկացած նյարդաֆիզիոլոգիական ախտորոշման պրակտիկայում՝ քնի անալիզ, էպիլեպսիայի երկարատև մոնիտորինգ և այլն:

Նշենք, որ սարքը թույլ է տալիս հետազոտելու ցանկացած տարիքի պացիենտների, այդ թվում՝ նաև նորածինների:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook