Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մարի-Նուպար ակնաբուժական կլինիկայի վերաբացումը

marie_nubar Ս.թ. նոյեմբերի 27-ին վերաբացվեց «Մարի-Նուպար» համալսարանական ակնաբուժական կլինիկան: Այն կառուցվել է 1929թ. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հիմնադիր-նախագահ Պողոս Նուպար Փաշայի նվիրատվությամբ՝ ի հիշատակ իր կնոջ՝ Մարի Նուպարի: Համալսարանական ակնաբուժական կլինիկան առաջին ակնաբուժական կլինիկան է Հայաստանում: Այն համարվում է հանրապետության ակնաբույժների օրրան: Կառուցված լինելով 1929թ.՝ կլինիկան հիմնովին վերանորոգման կարիք ուներ: Այն վերակառուցվել և տեխնիկապես համալրվել է 2009թ. Երևանի պետական բժշկական համալսարանի միջոցներով:

Կլինիկայի առաջատար մասնագետները և ակնաբույժները ցուցաբերում են բարձրորակ բուժօգնություն աչքի հիվանդություններով տառապող թե մանկահասակ, թե մեծահասակ բնակչությանը: Հիվանդները կարող են ստանալ մասնագիտացված վիրահատական և թերապևտիկ բնույթի օգնություն: Կլինիկայում գործում են վիրահատական մասնաբաժին, ֆունկցիոնալ ախտորոշման սենյակներ և այլն: Գոյություն ունեն կոմպյուտերացված եղանակներով բուժման սենյակներ, ինչպես նաև ամբուլատոր հաճախող հիվանդների խորհրդատվության սենյակներ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook