Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ռեկտորը ներկայացրեց բուհի նոր աշխատակիցներին

7.10.2015

Ս/թ հոկտեմբերի 7-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորատի հերթական նիստի ընթացքում ռեկտոր Միքայել Նարիմանյանը ռեկտորատի անդամներին ներկայացրեց բուհի նոր աշխատակիցներին՝ ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Արամի Հարությունյանին և արհեստակցական միության ղեկավար Մարթա Հեկտորի Սիմոնյանին:

Կարեն Արամի Հարությունյանը 2004թ.-ին ավարտել է ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը, 2005թ.-ին՝ ԵՊԲՀ-ի ինտերնատուրան, իսկ 2008թ.-ին, ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետը, ստացել է մագիստրոսի աստիճան: 2007-2009թթ.-ին աշխատել է Բերդի բժշկական կենտրոնում որպես ստոմատոլոգ: 2010-2015թթ.-ին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական, այժմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդականն է:

Մարթա Հեկտորի Սիմոնյանը 2006թ.-ին ավարտել է ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետը, 2007թ.-ին՝ ԵՊԲՀ-ի դեղագործության կառավարման ամբիոնի ինտերնատուրան: 2009թ.-ին, ավարտելով Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրան, ստացել է մագիստրոսի աստիճան: 2014թ.-ին ստացել է դեղագործական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2002-2003թթ.-ին Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում աշխատել է որպես ռեֆերենտ-օգնական, 2005-2006թթ.-ին՝ Ալֆա-ֆարմ դեղագործական կազմակերպությունում որպես դեղագետ, 2006-2008թթ.-ին՝ ԵՊԲՀ-ի դեղագործության կառավարման ամբիոնի ավագ լաբորանտ, 2008-2015-ին՝ նույն ամբիոնի ավագ դասախոս, 2015-ից առ այսօր՝ դոցենտ:

Շնորհավորում ենք բուհի նոր աշխատակիցներին, մաղթում նրանց հաջողություններ և արգասաբեր աշխատանք:

Այնուհետև Միքայել Նարիմանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից բուժծառայության փոխգնդապետ, բ.գ.թ. Կամո Ռաֆիկի Շաբոյանին փոխանցեց Մխիթար Հերացու մեդալ, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից ԵՊԲՀ աշխատակից Հրաչյա Իվանի Աթոյանին՝ Վազգեն Սարգսյանի մեդալ:

Նիստի ավարտին Սամվել Բարոյանը ներկաներին ցուցադրեց Արարատի գագաթին իր կողմից արված տեսաձայնագրությունը և բուհի թանգարանին նվիրեց Բժշկական համալսարանի դրոշը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook