Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանում պարգևատրեցին ուսուցիչներին

5.09.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Ուսուցչի տոնի կապակցությամբ շնորհավորեցին «Հերացի» ավագ դպրոցի ուսուցիչներին:

Կարևորելով ուսուցչի դերը հասարակության մեջ և բոլորիս կյանքում՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Մեր կյանքում կան մարդիկ, ում մենք հիշում ենք մեր ամբողջ կյանքում՝ ուսուցիչը և բժիշկը: Դուք ունեք շատ դժվարին, պատասխանատու, բայց և պատվաբեր առաքելություն` կրթել ու դաստիարակել ապագա սերունդ: Շնորհակալ ենք Ձեզ Ձեր նվիրվածության և վաստակի համար»:

Միջոցառման ավարտին «Հերացի» ավագ դպրոցի ներքոթվարկյալ ուսուցիչները դպրոցականների առարկայական օլիմպիադայում բարձր ցուցանիշներ ապահովելու, անբասիր, անձնվեր աշխատանքի և ազգանվեր գործունեության համար խրախուսվեցին պատվոգրերով՝ Սոնյա Սիմոնյանը (քիմիայի ուսուցչուհի), Կարինե Ավետիսյանը (քիմիայի ուսուցչուհի), Ռուբինա Հարությունյանը (կենսաբանության ուսուցչուհի), Լենա Ղասաբյանը (մաթեմատիկայի ուսուցչուհի), Իրա Գաբրիելյանը (մաթեմատիկայի ուսուցչուհի), Լալագե Հակոբյանը (հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի), Լիլիթ Միրիբյանը (հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի), Ռուզաննա Մխիթարյանը (ֆրանսերենի ուսուցչուհի), Էլմիրա Հարությունյանը (պատմության ուսուցչուհի), Գայանե Պետրոսյանը (դասարանների ղեկավար՝ դասղեկ), Զարուհի Այվազյանը (դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ):

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք մեր ուսուցիչներին և մաղթում քաջառողջություն, եռանդ ու լիցքեր, համբերություն, արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook