Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ն տոնում է իր 90-ամյակը

90-anniversary 2009թ. հոկտեմբեր ամսից մինչ 2010թ. հոկտեմբերը կմեկնարկեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Երևանի պետական բժշկական համալսարանի 90-ամյակին: Միջոցառումների շրջանակներում տեղի կունենան միջազգային գիտաժողովներ, գիտական սեմինարներ, գիտահետազոտական սիմպոզիումներ, ուսանողական ֆորումներ, ինչպես նաև համաժողովներ: Նշյալ հավաքները միջդիսցիպլինար բնույթ են կրում, քանզի այս հսկայածավալ նախագծի օրակարգում բազմաթիվ բժշկագիտական ոլորտներ են ներառված:

Միջոցառումները կկայանան Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2009թ հոկտեմբերից մինչ 2010թ. Հոկտեմբերը՝ ամփոփվելով գիտահետազոտական սիմպոզիումներով և թեմատիկ սեմինարներով: Մենք հյուրընկալելու ենք աշխարհի տարբեր վայրերից ժամանած մասնակիցների, որոնց թվում են բժշկագիտության նվիրյալներ, ակնառու գիտնականներ, գիտահետազոտողներ, հանրահայտ փորձագետներ: Միևնույն ժամանակ մենք ջերմորեն ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան մասնակցել նշյալ միջոցառումներում:

Ողջունում ենք բոլորին Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

ԵՊԲՀ 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր
(Հոկտեմբեր 2009 – Հոկտեմբեր 2010)
8-10 հոկտեմբեր 2009 Պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնգրես icon-checklist
21-22 հոկտեմբեր 2009 Ուռուցքաբանության 1-ին միացյալ միջազգային կոնգրես icon-checklist
22 հոկտեմբերի 2009 «Հանուն կյանքի» բժշկագիտության զարգացման բարեգործական հիմնադրամի ստեղծում
«Ալիաժ քվինտետի» բարեգործական համերգ
icon-checklist
27 նոյեմբերի 2009 Համալսարանական ակնաբուժական կլինիկայի պաշտոնական վերաբացում icon-checklist
31 մարտի 2010 Համալսարանական ախտորոշիչ կենտրոնի պաշտոնական բացում icon-checklist
13-14 ապրիլի 2010 Երիտասարդ գիտնականների միջազգային կոնգրես` Նոբելյան մրցանակակիր՝ բիոքիմիկոս Ա. Չեյխանովերի մասնակցությամբ icon-checklist
15 ապրիլի 2010 «Առաջնորդենք ապագան» միջազգային ուսանողական ֆորում icon-checklist
31 մայիսի 2010 Առաջին Համազգային Կոնֆերանս «Ծխախոտ կամ Առողջություն» icon-checklist
26 հունիսի 2010 2010թ. շրջանավարտների հոբելյանական ավարտական երեկո՝
ԵՊԲՀ նախորդ տարիների շրջանավարտների մասնակցությամբ
icon-checklist
8-10 հոկտեմբեր 2010

Միջոցառումներ, նվիրված ԵՊԲՀ հիմնադրման 90-ամյակին.

  • Գիտական կոնֆերանս՝ թեմատիկ սիմպոզիումներով
  • Համալսարանական վիրաբուժական կենտրոնի պաշտոնական բացում
  • Մ. Հերացու արձանի պաշտոնական բացում
  • Հոբելյանական հանդիսավոր նիստ, համերգ և ճաշկերույթ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook