Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ

2.10.2015

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անունից շնորհավորում ենք «Հերացի» ավագ դպրոցի և հանրապետության բոլոր կրթօջախների ուսուցիչներին մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ուսուցչի հանդեպ տածած ակնածանքն ու ջերմ վերաբերմունքը մեր ժողովրդի մոտ ձևավորվել է դարերով, և նրա դերը միշտ բարձր է գնահատվել:

Դուք ունեք շատ դժվարին, պատասխանատու, բայց և պատվաբեր առաքելություն` կրթել ու դաստիարակել ապագա սերունդ: Շնորհակալ ենք ձեզ ձեր նվիրվածության և վաստակի համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք և մաղթում քաջառողջություն ձեզ և ձեր ընտանիքներին, նոր եռանդ ու լիցքեր, համբերություն, արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:

Երևանի Մխիթար Հերացու անվան

պետական բժշկական համալսարան

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook