Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«ՀՀ անկախության ձեռքբերման ճանապարհը» թեմայով կլոր սեղան-քննարկում «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների հետ

30.09.2015

Ս/թ սեպտեմբերի 28-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «ՀՀ անկախության ձեռքբերման ճանապարհը» թեմայով կլոր սեղան-քննարկում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ:

Կլոր սեղան-քննարկման ընթացքում աշակերտները ծանոթացան ՀՀ անկախության հռչակման գործընթացին, լսեցին իրենց դասընկերների կողմից պատրաստված զեկուցումները` «Գորբաչովյան վերակառուցումը և Արցախյան հարցի բարձրացումը», «Սումգայիթյան ողբերգությունը՝ համազգային պայքարի վերելքը, բռնագաղթ, 1988թ.-ի երկրաշարժը», «Ժողովրդական հուզումների նոր ալիք Հայաստանում: Արցախյան գոյամարտ», «Հայաստանի անկախության հռչակագիրը: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն: ԽՍՀՄ փլուզումը: Պետության կայացման գործընթացի սկիզբը: Հայոց ազգային բանակի կազմավորումը» թեմաներով: Քննարկման ընթացքում աշակերտները ներկայացրին թեմաների շուրջ գիտական մեկնաբանություններ, ինչպես նաև սեփական տեսակետները:

Հանդիպումն ավարտվեց Դպրոց-կենտրոնների միության կողմից հայտարարված մրցույթում լավագույն տասնյակում հայտնված «Չքնաղ երկիր իմ նաիրյան» աշխատանքի շնորհանդեսի ներկայացմամբ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook