Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ ներկայացուցիչները հանդիպեցին Համաշխարհային բանկի փորձագետների հետ

23.09.2015

Ս/թ սեպտեմբերի 17-ին և 23-ին Համաշխարհային բանկի փորձագետների պատվիրակության ՀՀ տեսչական այցի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ ԵՊԲՀ ներկայացուցիչներ՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի, կրթական ծրագրերի բաժնի պետ, դոցենտ Արամ Բայկովի և Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչներ Դանդան Չենիի, Նինո Կուտատելաձեի, Ջուլիա Լիբերմանի, Սորեն Նելլմանի և Անուշ Շահվերդյանի հետ:

ՀԲ վաշինգտոնյան կենտրոնական գրասենյակի հետ ինտերնատային կապի միջոցով հանդիպմանը մասնակցեց նաև ՀԲ ղեկավարությունը՝ Ֆրանցիսկո Մարմելոջոյի գլխավորությամբ: Ներկայացվեց ԵՊԲՀ հաջողված փորձը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհի միջոցով Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի հիմնման և «Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրերում դասավանդման, ուսումնառության և ստուգման նորարարական սիմուլյացիոն կրթական մեթոդաբանության ներդրման վերաբերյալ: Կարևորելով ՀԲ աջակցությունը կրթական բարեփոխումների իրագործման ու ոլորտի զարգացման գործում և ծրագրի իրականացման ընթացքում ձեռքբերված փորձը՝ քննարկվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող «Կրթության բարելավում» նոր վարկային ծրագրի ընթացքին առնչվող մի շարք հարցեր: Բանկի ներկայացուցիչները նշել են, որ այցի ընթացքում նպատակ ունեն ամփոփել «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի փակման հաշվետվությունը՝ ընդգծելով ԵՊԲՀ-ի կողմից իրականացված ծրագրի բարձր աստիճանի արդյունավետությունը:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook