Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում բացվեց Մուրադ Մուրադյանի անվան Ուսանողական խորհրդարանի սրահը

8.09.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատի անդամ, 1996թ. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Մուրադ Մուրադյանի անվան Ուսանողական խորհրդարանի սրահի բացումը:

Միջոցառմանը ներկա էին բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Աշխատակազմի ղեկավար Կարեն Ակոպյանը, Մուրադ Մուրադյանի ընտանիքի անդամները, բարեկամները, «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Ալբերտ Բազեյանը, Ուսանողական խորհրդարանի հիմնադիր և պատվավոր նախագահ Արտակ Գրիգորյանը, ուսանողական և մարտական ընկերները: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում. ընկերները շատ բան ունեին հիշելու կենսուրախ հայրենասեր և արի երիտասարդի մասին:

Մուրադ Տելեմակի Մուրադյանը 1987թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետ: 1988-ից բժշկական ինստիտուտի՝ Արցախյան շարժման նախաձեռնող խմբի անդամ էր:

1990թ. կազմակերպել և մի քանի ակտիվիստների հետ ստեղծել է բուժակ-հրաձիգների պատրաստման և մարտական ջոկատների համալրման խմբեր, ապա «Հայկազուններ» մասնաճյուղը: 1991թ. անդամագրվել է «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատին, որի կազմում մինչև հրադադարը մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին:

1996թ. ծառայության է անցել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունում որպես վարչության պետի տեղակալ:

Մուրադ Մուրադյանը զոհվել է 1996 թ. մարտի 10-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, Տավուշի սահմանամերձ շրջանում:

Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook