Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարն այցելեց ԵՊԲՀ

30.06.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ ալ-Խադրան, որտեղ հանդիպեց բուհի ղեկավարության հետ:

Հանդիպման ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը և պրոռեկտորները Լաբիբ ալ-Խադրային ծանոթացեցին համալսարանի պատմությանը և գործունեությանը, տեղեկացրին, որ հայ-հորդանանյան երկարատև համագործակցության արդյունքնում այսօր բժշկականում սովորում է հորդանանցի 11 ուսանող: Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարը նշեց, որ իր այցի նպատակն է քննարկել համագործակցության նոր հեռանկարները, մասնավորապես՝ փոխանակային ծրագրերով մեր բուհում հորդանանցի ուսանողների ուսուցման հնարավորությունները:

Այնուհետև Լաբիբ ալ-Խադրան շրջեց ԵՊԲՀ կլինիկաներում և Սիմուլյացիոն կենտրոնում և տեղում ծանոթացավ դրանց գործունեությանը և կատարված աշխատանքներին:

Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook