Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գերմանացի հայտնի օնկոլոգ-վիրաբույժները ԵՊԲՀ-ում էին

30.06.2015

Ս/թ հունիսի 30-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ընդունեցին Բեռլինի օնկոլոգների միության փոխնախագահ, պրոֆեսոր Քլաուս-Պետեր Հելլրիգելի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Բեռլինի «Վիվանտես» հիվանդանոցային ցանցի գինեկոլոգիայի և մամոլոգիայի կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր Անդրե Ֆարիդին, Բեռլինի «Բուխ» կլինիկայի գինեկոլոգիական և մանկաբարձական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Միխայել Ունչը և Ռոստոկի համալսարանական կլինիկայի գինեկոլոգիայի բաժնի ղեկավար Բերնդ Գերբերը, գերմանառուսական «Քոխ-Մեչնիկով» ֆորումի համանախագահ, պրոֆեսոր Հելմուտ Հանը, ովքեր կոնֆերանս-սեմինարներ անցկացրին ԵՊԲՀ-ում:

Ողջունելով հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց գերմանացի բժիշկների այցի կարևորության մասին և ընդգծեց, որ բժշկական համալսարանի ստեղծման հիմքում ընկած է բժշկության գերմանական դպրոցը, քանի որ հենց այնտեղ սովորած բժիշկները հիմք դրեցին Հայաստանում բժշկական բարձրագույն կրթությանը: Նա շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ 7 տարիների սերտ համագործակցության համար և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական ու փոխարդյունավետ:

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանադանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը ներկայացրեց հայ-գերմանական այս համագործակցության պատմությունը՝ նույնպես շնորհակալություն հայտնելով և նշելով դրա կարևորության մասին:

Այնուհետև ռեկտոր Միքայել Նարիմանյանը Քլաուս-Պետեր Հելլրիգելին շնորհեց պատվավոր դոկտորի կոչում:

Միջոցառման հանդիսավոր մասից հետո գերմանացի բժիշկները ներկայացրին իրենց դասախոսությունները, որի ավարտից հետո այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության թանգարան և հուշահամալիր:

Նշենք, որ գերմանացի բժիշկների պատվիրակության այցը ԵՊԲՀ կտևի ևս մի քանի օր, որի ընթացքում նրանք կլինեն համալսարանական կլինկիաներում և բաժանմունքներում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook