Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Անվճար մուտք UpToDate-ի էլեկտրոնային տվյալներին


up-to-date Երևանի պետական բժշկական համալսարանն ընձեռում է հնարավորություն անվճար օգտվել UpToDate-ի տվյալների էլեկտրոնային շտեմարանից:

UpToDate-ը լայնամասշտաբ կլինիկական ռեսուրս է, որը սինթեզում է սպառիչ գիտելիք և տեղեկատվություն կլինիցիստների և հիվանդների համար: Այն ապացուցողական, փորձագիտական տեղեկատվական ռեսուրս է, որն ընդգրկում է ավելի քան 7,700 թեմաներ 14 բժշկական մասնագիտություններով՝ ներառելով ավելի քան 80,000 տեքստեր, հղումներ Մեդլայնի աբստրակտներին, շուրջ 260,000 ծանոթագրություններ և տվյալներ դեղորայքի վերաբերյալ:
UpToDate-ի խմբագրական կազմը բաղկացած է 4,000 առաջատար բժիշկներից, փորձագետներից, խմբագիրներից և շուրջ 360,000 սպառողներից: Առկա տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում և վերանայվում է: UpToDate-ը առավել դյուրին է դարձնում շփումն առողջապահության բնագավառում, միաժամանակ համադրելով և տարածելով տեղեկատվություն, որ կօգնի բժիշկներին կատարելագործվել:

ԵՊԲՀ-ի աշխատակազմին և ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում անվճար օգտվել կայքի ռեսուրսներից «Արենա»-ում:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook