Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Իմ ուղին» խորագրի հյուրն է բժիշկ-սրտաբան, պրոֆեսոր Հմայակ Սոսի Սիսակյանը

10.06.2015

- Մեր ա­ռա­ջին՝ ար­դեն ա­վան­դա­կան դար­ձած հար­ցը: Ինչ­պե՞ս ո­րո­շե­ցիք բժիշկ դառ­նալ: Ո՞վ դեր խա­ղաց ձեր ընտ­րութ­յան մեջ:

- Ես, կա­րե­լի է ա­սել, մե­ծա­ցել եմ դասա­խոս­ների և բ­ժիշկ­նե­րի ըն­տա­նի­քում: Հայրս և՛ դա­սա­խոս էր, և՛ կրթութ­յամբ բժիշկ: Իմ հա­րա­զատ­նե­րից հո­րեղ­բայրս և մորա­քույրս նույն­պես բժիշկ­ներ են ե­ղել, այնպես որ այդ բժշկա­կան մթնո­լոր­տն ինձ շրջապա­տել է փոքր հա­սա­կից: Մեր ընտանիքում միշտ է ե­ղել կրթության և գիտության հան­դեպ սե­րը:

- Դժվա­ր պա­հեր ու­նե­ցե՞լ եք բժշկա­կան ինս­տի­տու­տում սովորելիս կամ մի­գու­ցե մտա­ծել ե՞ք, որ սա ձեր մաս­նա­գի­տութ­յու­նը չէ:

- Ըն­դուն­վե­լիս, կա­րե­լի է ա­սել, այդ­պի­սի պահեր լի­նում են` ո­րո­շա­կի հոգեբանական ար­գելք­ներ: Նման պա­հ ինձ մոտ ե­ղավ, երբ սկսեցինք կլի­նի­կա­կան առար­կա­նե­րի դասըն­թաց­ներն ու ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը, բայց ես հաղ­թա­հա­րե­լու հա­մար, սկսած հինգերորդ-վեցերորդ կուրսերից, միա­ժա­մա­նակ աշ­խա­տել եմ` վիրաբու­ժա­կան բա­ժան­մուն­քում և շտապ օգ­նութ­յան կա­յա­նում համապատասխանաբար: Եր­բեմն շատ ու­սա­նող­­ներ դժվա­րութ­յամբ են հաղթահարում ուսումից դեպի գործնական և պրակտիկ բժշկություն անցման այդ հոգե­բա­նա­կան խոչընդոտը: Մի քա­նի տա­րի սո­վո­րե­լուց հե­տո են նրանք միայն հայտնա­բե­րում, որ կլի­նի­կա­կան բժշկութ­յամբ զբաղ­վե­լն իրենց պատ­կե­րաց­րած երազան­քը չէ, այլ բա­վա­կա­նին ծանր աշ­խա­տանք: Իմ կար­ծի­քը և խոր­հուրդն ուսանող­նե­րին այն է, որ այդ աշ­խա­տան­քն ու­սա­նո­ղը սկսի ոչ թե հա­մալ­սա­րա­նը դիպ­լո­մով ա­վար­տե­լուց հե­տո և ար­դեն որ­պես բժիշկ, այլ ա­ռա­ջին-երկ­րորդ կուր­սից կապ­ված լի­նի հի­վան­դա­նո­ցի հետ, զբաղ­վի հի­վանդ­նե­րի խնամ­քով և տի­րա­պե­տի միջին բուժ­անձնակազմի աշ­խա­տան­քի հիմ­նա­կան դրույթ­նե­րին: Եվ որ­քան շուտ է այդ գոր­ծըն­թա­ցը սկսվում, այն­քան հեշտ է հաղ­թա­հար­վում այդ հո­գե­բա­նա­կան խոչընդոտը: Այս­պես կոչ­ված շո­կը, շատ հա­ճախ լի­նում է, երբ ու­սա­նող­ներն ավարտում են հա­մալ­սա­րա­նը և­ ըն­դուն­վում օր­դի­նա­տու­րա, բայց պատ­րաստ չեն աշխա­տել գործ­նա­կան բժշկութ­յան մեջ, ինչը կա­րող է հան­գեց­նել սթրեսա­յին իրավիճա­կի: Պա­տա­հա­կան չէ, որ շա­տե­րը հիաս­թափ­վում են և չեն զբաղ­վում բժշկութ­յամբ կամ ծանր բժշկութ­յամբ: Սա մեկ այլ խնդիր է, ո­րը նույն­պես կա­րող է նկատ­վել: Այն­պես որ, ա­ռա­ջին կուր­սից խոր­հուրդ եմ տա­լիս անցնել պրակ­տիկ գործու­նեութ­յան և որ­քան շուտ, այն­քան՝ լավ:

- Մի՞շտ եք լավ սո­վո­րել, թե՞...

- Ե­ղել են նա­խընտ­րե­լի ա­ռար­կա­ներ, ո­րոնք շատ ա­վե­լի եմ սի­րել` ֆարմակոլոգիան, ախտաֆի­զիո­լո­գիան և­ ե­ղել են ա­ռար­կա­ներ, ո­րոն­ցում եր­ևի փոքր-ինչ թե­րա­ցել եմ` վի­րա­բու­ժա­կան ո­րոշ առարկաներ: Ի­դեա­լա­կան, ի­հար­կե, ոչ ոք չի կա­րող սո­վո­րել, բայց հիմ­նա­կա­նում խստա­պա­հան­ջութ­յու­նը ե­ղել է թե հորս կող­մից իմ նկատ­մամբ, թե տա­րի­նե­րի ըն­թաց­քում ինքս իմ հան­դեպ:

- Իսկ ին­չի՞ց էր բաղ­կա­ցած ձեր օ­րը, պա­րա­պե­լը: Ին­չպե՞ս էիք պատ­րաստ­վում դա­սե­րին: Կա՞ր արդ­յոք ձեր կող­մից մշակ­ված ալ­գո­րիթմ կամ սկզբունք, որ պետք է ամեն ինչ այս կամ այն հեր­թա­կա­նութ­յամբ ա­նեիք:

- Եր­ևի ոչ թե ալ­գո­րիթմ, այլ ա­մե­նօր­յա կյան­քի ապ­րե­լա­կերպ: Ու­սա­նող հասակից, կլի­նօր­դի­նա­տու­րա­յի ըն­թաց­քում և մինչև հի­մա, ա­մեն օր կար­դում եմ: Հիմնա­կա­նում դրանք մաս­նա­գի­տա­կան, գի­տա­կան և կ­լի­նի­կա­կան ին­ֆոր­մա­ցիոն աշխա­տանք­ներ են: Այս­պես ասենք՝ բժշկա­կան ին­ֆոր­միա­ցան և մաս­նա­գի­տա­կան տե­ղե­կատ­վութ­յու­նն այսօր ա­վե­լի շատ է, քան նախ­կի­նում: Եվ դու, լի­նե­լով ամ­բիո­նի վա­րիչ և կ­լի­նի­կա­յի ղե­կա­վար, պար­տա­վոր ես միշտ տի­րա­պե­տել այդ տեղեկատվությանը և տարածել այն աշ­խա­տա­կից­նե­րի հա­մար, ո­րով­հետև ա­մեն օր դու հան­դի­պում ես քո աշ­խա­տող­նե­րին, ա­մեն օր կատարում ես հա­մայց և կլինօրդինա­տոր­նե­րի կող­քին ես, ով­քեր քեզ­նից ինչ-որ նո­րութ­յուն են սպա­սում: Այնպես որ, դա ապ­րե­լա­կերպ է, ու­րիշ կերպ հնա­րա­վոր չէ: Նույ­նիսկ երբ ա­զատ ժամա­նակ եմ ունենում, ինչը շատ քիչ է պատահում, նո­րից փոր­ձում եմ կար­դալ, ե­թե ոչ բժշկութ­յուն, ա­պա՝ ու­րիշ բան: Ար­դեն սո­վո­րութ­յուն է դար­ձել:

- Իսկ ինչ­պե՞ս եք կազ­մա­կեր­պել ձեր հան­գիս­տը ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին: Չէ՞ որ ու­սա­նո­ղի հա­մար հան­գիս­տը շատ կար­ևոր է, որ­պես­զի աշ­խա­տանքն արդյունավետ լի­նի:

- Հան­գիս­տը հիմ­նա­կա­նում իմ մտե­րիմ­նե­րի և­ ու­սա­նո­ղա­կան ըն­կեր­նե­րի հետ է ե­ղել: Կուր­սի՝ նույն մտածելակերպով մի քա­նի ըն­կեր­նե­րով հանգիստն անց­կաց­րել ենք քա­ղա­քից դուրս՝ Հա­յաս­տա­նի տար­բեր շրջան­նե­րում: Միա­սին ե­ղել ենք կա­մա­վոր շի­նա­րա­րա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի: Կար այդ­պի­սի կազ­մա­կեր­պութ­յուն՝ «Land and culture», որն այն ժա­մա­նակ զբաղվում էր սփյուռ­քա­հայ և տե­ղա­ցի ու­սա­նող­նե­րին եկեղե­ցի­նե­րի և տար­բեր բնա­կա­վայ­րե­րի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մեջ ընդգրկ­վե­լով: Ա­մռանը գրե­թե միշտ «Land and culture»-ում ենք անց­կաց­րել, տար­բեր ակ­տիվ մի­ջո­ցա­ռում­նե­րի մաս­նակ­ցել: Հան­գիս­տը դա է ե­ղել: Այն ժա­մա­նակ՝ Խորհրդային Միութ­յան ժա­մա­նա­կա­շրջա­նում, հանգստի տար­բեր և շատ հնարավորութ­յուն­ներ չկա­յին:

- Ճիշտ եք, հի­մա, ի­րոք, շատ-շատ են հանգս­տի տար­բե­րակ­նե­րը: Ձեր կար­ծի­քով դա ա­վե­լի շատ խան­գա­րու՞մ է ուսա­նո­ղին, թե՞ հա­կա­ռա­կը՝ օգ­նում կազ­մա­կեր­պել նրա օ­րը:

- Եր­ևի ա­վե­լի խան­գա­րում է, բայց դա կախ­ված է ու­սա­նո­ղից, նրա­նից, թե ուսանողն ինչ մո­տի­վա­ցիա ու­նի սո­վո­րե­լու: Ցա­վոք սրտի, մեր հա­մալ­սա­րա­նում ես ոչ միայն ու­սա­նող­նե­րի կրթա­կան ա­ռա­ջա­դի­մութ­յունն ու­սում­նա­սի­րե­լիս, այլ ի­րենց հետ շփվե­լիս և զ­րու­զե­լիս, տես­նում եմ, զգում եմ, որ ի­րենց մո­տի­վա­ցիան շատ ցածր է: Գրե­թե ա­մեն ան­գամ ու­սա­նող­նե­րի հետ շփվե­լիս ա­սում ենք, որ դա­սե­րից հե­տո պետք է և խիստ ցան­կա­լի է, որ­պես­զի դուք գաք, այդ նույն հի­վանդ­նե­րին կլի­նի­կա­կան տեսա­կե­տից զննեք, լրա­ցու­ցիչ ին­ֆոր­մա­ցիա վերց­նեք, հա­մե­մա­տեք գրա­կա­նութ­յան հետ, բայց դա շատ քչերն են անում՝ ուսանողների գրե­թե հինգ տո­կոսը: Սա շատ վատ ցուցանիշ է: Մեր տա­րի­նե­րին, ի­հար­կե, այս տո­կո­սը շատ ա­վե­լի բարձր էր: Եվ երբ մենք էինք սո­վո­րում, կա­յին պար­տա­դիր ժա­մեր՝ ա­մեն կլի­նի­կա­կան ա­ռար­կա­յի ռոտա­ցիա­յի ցիկ­լի ժա­մա­նակ, որ մենք պար­տա­վոր էինք անց­կաց­նել հի­վան­դա­նո­ցում, դա­սե­րից հե­տո:

Շա­րու­նա­կութ­յու­նը կա­րող եք կար­դալ «Մե­դի­կուս» ամսագ­րի հու­նիս­յան հա­մա­րում:

Հոդ­վա­ծի հե­ղի­նակ`­Կա­րեն Մա­նուկ­յան

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook