Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկականի ռեկտոր ընտրվեց Միքայել Նարիմանյանը

8.06.2015

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Հոգաբարձուների խորհրդի թվով 3-րդ նիստը, որը բացեց խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրությունը:

Նախ՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը հակիրճ ներկայացրեց բուհի զարգացման իր տեսլականը, այնուհետև պատասխանեց խորհրդի անդամների հարցերին, ինչից հետո խորհրդի անդամներից ընտրվեց հաշվիչ հանձնաժողով:

Կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր ընտրվեց Միքայել Նարիմանյանը:

Նշենք, որ Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից նիստին ներկա էին 29-ը, ովքեր էլ միաձայն քվեարկել էին գործող ռեկտորի օգտին:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook