Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ուսանողական թեժ գարուն»

29.05.2015

Մայիսի 27-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում գալա համերգով ամփոփվեց «Ուսանողական թեժ գարուն» ծրագիրը, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը։

Միջոցառմանը ելույթ ունեցան «Մեդունի» էստրադային և պարային համույթները, «ԱՐՄՄԵԴ» ՈՒՀԱ թիմի տղաները և արտասահմանցի ուսանողները:

Հանդիսության ավարտին ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ գեղեցիկ միջոցառման և պարգևած հաճելի պահերի համար ու պատրաստակամություն հայտնեց այսուհետ էլ աջակցել մշակութային նմանատիպ նախաձեռնություններին:

Նշենք, որ մայիսի 26-ին ուսանողական փառատոնի շրջանակներում անցկացվեց նաև մրցանակաբաշխություն, որի ժամանակ Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն Սմբատ Լպուտյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն պարգևատրեցին հայ-հնդկական շախմատային մրցավեճի հաղթողներին և շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարությանը՝ նմանատիպ միջոցառումներին աջակցելու համար:

Պարգևներ հանձնվեցին նաև «Լավագույն խումբ» և «Լավագույն ուսանող» անվանակարգերում, ինչպես նաև՝ «Առողջ բժիշկ-2015» սպորտային առաջնության ժամանակ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին։

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook