Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նախանշվեցին համագործակցության ուղիները «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի հետ

26.05.2015

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր հյուրընկալեցին «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը նշեց, որ ուրախ է հյուրընկալելու առողջապահության ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի ղեկավարությանը: Նա ողջունեց «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության՝ մեր երկրում գործունեություն ծավալելու և բժշկական համալսարանի հետ համագործակցության մտադրությունը: Քննարկվեցին հարցեր ԵՊԲՀ ուսումնական գործընթացի կրթական և կլինիկական հատվածներում «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ:

Նշենք նաև, որ կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցել ճառագայթային ախտորոշման մեր մասնագետների վերապատրաստման ուղղությամբ:

Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook