Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Եվ հնչեց Վերջին զանգը...

22.05.2015

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր հաճելի եռուզեռ էր. «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները Վերջին զանգի իրենց հանդիսությունն էին անցկացնում բժշկական մայր բուհում:

Սիրելի աշակերտներին հանդիսավոր օրվա կապակցությամբ ողջունեց և շնորհավորեց «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը, ով երազանքների իրականացում մաղթեց շրջանավարտներին և խաղաղություն՝ աշխարհին: Նա նաև ընթերցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը՝ աշակերտներին փոխանցելով նրա բարեմաղթանքները:

Շրջանավարտներին, նրանց ծնողներին և դպրոցի ուսուցչական անձնակազմին շնորհավորեց նաև ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը: «Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա առիթով և մաղթում եմ ամենայն բարիք: Այսօր հնչում է դպրոցական վերջին զանգը, և շուտով այլ զանգեր կհնչեն ձեզ համար, որոնք պետք է կարողանաք ճիշտ օգտագործել: Ես խոսում եմ ձեր մասնագիտության ընտրության մասին, և հատկապես՝ բժիշկ մասնագիտության: Դուք պետք է վստահ լինեք ձեր ընտրության մեջ, պետք է լավ սովորեք, դառնաք իսկական մասնագետներ՝ մեզ փոխարինելու համար», - կարևորեց Միքայել Նարիմանյանը:

Այնուհետև իր ելույթով շրջանավարտներին ողջունեց Երևանի պետական բժշկական համալսարանի ակադեմիական երգչախումբը, որին հաջորդեցին աշակերտների պատրաստած երաժշտական և հումորային գեղեցիկ համարները:

Միջոցառումն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook