Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում բացվեց ակադեմիկոս Վիլեն Աստվածատրյանի անվան լսարան

19.05.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվեց հայտնի մանկաբույժ, բուհի նախկին ռեկտոր, ԽՍՀՄ ԲԳԱ (1986-ից՝ ՌԴ ԲԳԱ), թղթակից-անդամ, ՀՀ ԲԳԱ անդամ, գիտության վաստակավոր գործիչ Վիլեն Աստվածատրյանի անվան լսարան:

Հանդիսավոր նիստին ներկա էին ռեկտորատի անդամները, ակադեմիկոսի որդիներ Արմեն և Գրիգոր Աստվածատրյանները, բարերար Հրաչյա Մինասյանը, ով հովանավորել էր լսարանի վերանորոգման աշխատանքները, վաստակաշատ գիտնականներ, ԵՊԲՀ աշխատակիցներ:

Բացելով հանդիսավոր նիստը՝ ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը կարևորեց նման միջոցառումների իրականացումը, քանի որ դրանք մեր ուսուցիչների հանդեպ ներկա սերնդի երախտագիտության և խոնարհումի ապացույցն են: Միքայել Նարիմանյանը նաև ընդգծեց բուհի լսարանների վերանորոգման անհրաժեշտությունը, քանի որ ըստ նրա՝ առանց հարմարավետ և տեխնիկապես վերազինված լսարանների դժվար է ապահովել որակյալ և անվտանգ կրթություն:

Ակադեմիկոս Վիլեն Աստվածատրյանի մասին ներկաների հետ իրենց ջերմ հուշերով կիսվեցին պրոֆեսորներ Արտաշես Ազնավուրյանը, Տատինցյան Վալերին, Շեկոյան Վլադիմիրը, ընդհանուր բաժնի պետ Մարինա Դանիելբեկը, օտարերկրացի ուսուցման դեկան Աննա Սարգսյանը:

Հանդիսավոր նիստի ավարտին Միքայել Նարիմանյանը շնորհակալություն հայտնեց Հրաչյա Մինասյանին՝ լսարանի վերանորոգման աշխատանքները հովանավորելու համար՝ հույս հայտնելով, որ նմանատիպ համագործակցությունը կլինի շարունակական և բարերարին պարգևատրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվոգրով:

Նշենք, որ ակադեմիկոսի որդիները ևս ողջունեցին և շնորհակալություն հայտնեցին բարերարին և բուհի ղեկավարությանը՝ նման գեղեցիկ նախաձեռնության համար:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook