Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանը շարունակում է համագործակցությունը Չուվաշիայի պետական համալսարանի հետ

20.04.2015

Ս/թ ապրիլի 12-15-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը գտնվում էր Ռուսաստանի Դաշնության Չուվաշիայի Հանրապետության Չեբոքսարի քաղաքի Չուվաշիայի պետական համալսարանում: Պատվիրակության կազմում էին ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ուղեղի կաթվածների մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը և 9 ուսանողներ, ովքեր մեկնել էին ուսանողների շարժունության ծրագրով:

Ռուբեն Ֆանարջյանը և Կոնստանտին Ենկոյանը տեղի գործող բժիշկների, ինտերնների, կլինիկական օրդինատորների և ուսանողների հետ ունեցան հանդիպումներ և կարդացին հետևյալ թեմայով դասախոսություններ՝ «Իշեմիկ ինսուլտի ժամանակակից բուժումը», «Գլխուղեղի զարկերակային անևրիզմների հիբրիդային վիրաբուժության հիմքերը», «Ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածքների զարկերակային ինֆեկցիաների ախտորոշունը և բուժումը» և «Օրգանիզմի «կենսաքիմիայի» կլինիկական մեկնաբանությունը», «Աուտիզմի նեյրոքիմիա», «Ստերոիդ հորմոններ»: Նշենք, որ մեր առաջատար մասնագետների դասախոսությունները մեծ հետաքրքրություն առաջացրին տեղի ունկնդիրների շրջանում և ընդունվեցին մեծ ոգևորությամբ:

Գործնական հանդիպումներից հետո մեր պատվիրակության անդամները ունեցան այցելություններ նաև տեղի մշակութային օջախներ, ինչպես նաև ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշակոթողի մոտ:

Չուվաշիայի պետական համալսարան մեր պատվիրակության այցի մասին կարող եք կարդալ նաև այստեղ՝ http://med_inst.chuvsu.ru/index.php?option=com_content&view=article&id=822:2015-04-17-14-55-07&catid=56:2011-10-30-16-36-09&Itemid=260:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook